Ուղարկի՛ր նամակ։
Հաճախ տրվող հարցեր
Մինչ նամակն ուղարկելը խնդրում ենք ընթերցել հաճախ տրվող հարցերի պատասխանները։
Մենք ասեղնագործում ենք ինչպես մեր արտադրած հագուստի, այնպես էլ հաճախորդների տրամադրած հագուստի վրա։ Միայն ասեղնագործությունը պատվիրելու համար կապ հաստատե՛ք մեզ հետ՝ գրելով նամակ մեր էլեկտրոնային հասցեին, ֆեյսբուքյան/ինստագրամյան էջերին կամ զանգահարելով մեզ։
Ժամկետը խիստ կախված է կարատեսակից և ընտրված նախշից։ Պատվերները սովորաբար պատրաստ են լինում 1 շաբաթվա ընթացքում, սակայն ծավալուն և մանր նախշերի ասեղնագործությունը կարող է տևել ավելի, ընդհուպ մինչև 2 ամիս։
Առցանց դասընթացներ չունենք։ Ուսուցողական հոլովակների համար կարող եք միանալ մեր յութուբյան ալիքին։ Մանրամասների համար տե՛ս Դասընթացներ էջը։
Անհատական դասընթացներ չունենք։ Դասընթացները խմբակային են։ Խմբերը բաղկացած են լինում 10-15 հոգուց։ Մանրամասների համար տե՛ս Դասընթացներ էջը։